Մոսկվայի օդանավակայաններում չեղարկված և հետաձգված չվերթների թիվը մոտեցել է 200-ին։ ԻՆչպես հաղորդում է Interfax-ը, միայն «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 84 չվերթ, ևս 8-ը՝ հետաձգվել։ «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկված չվերթների թիվը 51 է, հետաձգվել է 18 չվերթ։ «Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է՝ 17, հետաձգվել՝ 16 չվերթ։
Աղբյուրի փոխանցմամն՝ հետաձգվում կամ չեղարկվում են հիմնականում հարավային ուղղությամբ չվերթները։
Ավելի վաղ ռուսական ավիացիոն ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայաան դադարեցնում են աշխատանքը մինչև մարտի 2-ը։