Հայաստանում Իրանի դեսպանությունն արձագանքել է Երևանի Կապույտ մզկիթի վերաբերյալ Բաքվի ներկայացուցչի սոցցանցային գրառմանը՝ խորհուրդ տալով կարդալ արձանագրությունները։ Հիշեցնենք, որ ադրբեջանցի պատգամավորներն այցելել են իրանական կապույտ մզկիթ ու այն ներկայացրել իբրեւ ադրբեջանական։
«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության արձագանքն իրանական ճարտարապետության գոհար Երևանի Կապույտ մզկիթի վերաբերյալ Բաքվի բռնապետի վարչախմբի ներկայացուցչի սոցցանցային բարբաջանքներին ուղղակի սպանիչ է՝ դե, կարդացեք մզկիթի արձանագրությունը, եթե իբր ձերն է»,- ֆեյսբուքում գրել է իրանագետ Ոսկանյանը՝ կից հրապարակելով դեսպանատան գրառումը։