00:00:00

ՌԴ-ն խախտում է մինսկյան պայմանավորվածությունները․ Թուրքիան՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման մասին

07:10, 08 մարտ 2022 Աշխարհ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշման վերաբերյալ».

«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, մինսկյան պայմանավորվածությունների խախտում է, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում։

Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այս որոշումը և մերժում այն։

Օգտվելով առիթից՝ մենք ընդգծում ենք Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման մեր հանձնառությունը և կոչ ենք անում բոլոր կողմերին կիրառել ողջախոհություն և հարգել միջազգային իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր