00:00:00

Սուրբ Սարգսի տոնի առթիվ 20 զինծառայող պարգևատրվեց Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով

17:30, 12 փետրվար 2022

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է փետրվարի 12-ին, մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Տոնի կապակցությամբ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում իրականացվեց զինծառայողների օրհնության կարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Սուրբ պատարագից հետո զինվորները ստացան հաղորդություն, որից հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ զինծառայողների պարգևատրման արարողությունը: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝  Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց Սրբազան պարտքը կատարած, և ՀՀ պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն 20 զինծառայող պարգևատրվեց Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով: Պարգևները հանձնեց Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա  շնորհավորեց բոլորին և կոչ արեց առաջ շարժվել և շարունակել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործը. «Մենք ունենք սրբազան գործ ՝վերականգնելու մեր Հայրենյաց սահմանները, մեր պատիվն ու արժանապատվությունը: Շնորհավորում եմ մեզ բոլորիս Սուրբ Սարգիսի տոնի առիթով և նորից հայցում նրա օրհնությունն ու  բարեխոսությունը»,-ասաց նա: Սուրբ Սարգսի տոնի առիթով Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի էին եկել անհետ կորած զինվորների ծնողները: Նրանք ուխտի էին եկել Նուբարաշենի Սրբոց Նահատակած եկեղեցուց, և պատարագի ավարտին Սուրբ Սարգսի մասունքակիր խաչով ընդհանրական աղոթք բարձրացվեց բոլոր անհետ կորած զինվորների և նրանց ընտանիքների համար, ովքեր սպասում են իրենց զինվորների վերադարձին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր