00:00:00

Ադրբեջանագիտությունը պետք է լինի կարևորագույն ուղղություններից մեկը. Դավիթ Բաբայան

15:31, 12 փետրվար 2022

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գրքի շնորհանդեսը: «Ադրբեջանի էթնոազգային քաղաքականությունը և ազգային փոքրամասնությունների արձագանքը» գիրքը բաղկացած է երկու մասից: Բաբայանը հայտնել է, որ աշխատությունում ներկայացված են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների պատմությունն ու քաղաքականությունը, ապա պատասխանել ներկաների հարցերին: «Ադրբեջանագիտությունը պետք է լինի կարևորագույն ուղղություններից մեկը, որովհետև, մենք, ի վերջո, այդ երկրի հետ ստիպված ունենք յուրահատուկ հարաբերություններ: Դրա համար պետք է լավ ուսումնասիրենք: Իրենք հայագիտությունը դարձրել են իրենց ռազմավարական ամենակարևոր ուղղություններից մեկը: Մենք նույնը պետք է անենք, որպեսզի այդ պոտենցիալը պահենք»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր