00:00:00

Արցախի նախագահի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ խոսնակ

12:03, 12 փետրվար 2022

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, որ օրես Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալու վերաբերյալ։ InfoPort.am-ի հետ զրույցում Ավանեսյանը նշել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նշենք՝ մամուլում լուրեր էին տարածվել առ այն, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իբրև թև օրեր առաջ պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալու, իսկ ընդդիմությունը այդ պաշտոնին առաջադրելու է ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի թեկնածությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր