00:00:00

Ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի թեկնածուն Լյովա Մնացականյանն է․ «Հրապարակ»

09:23, 12 փետրվար 2022 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, եւ քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին նախագահները եւ գեներալիտետը քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, նրանք էլ են նախապատրաստվում:   Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի եւ նախկին իշխանական շրջանակների ընտրությունը նախագահի թեկնածուի հարցում այս պահին կանգ է առել պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանի՝ Ռիժի Լյովի վրա: Մեզ ասացին, որ վերջինիս հեշտ չի եղել համոզելը, քանի որ բոլորը լավ են հասկանում, որ այս պահին այդ պաշտոնին հավակնելու համար մահապարտ է պետք լինել:   Հետպատերազմական սոցիալական ու հումանիտար խնդիրներից առավել կարեւոր են խաղաղապահների, Արցախի կարգավիճակի հարցերը: Ասում են՝ Արայիկ Հարությունյանն ինքն էլ գիտակցում է, որ ՀՀ իշխանական կուրսին կոշտ հակադրվող է պետք, իսկ ինքը դա ի վիճակի չէ անելու»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր