00:00:00

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

23:05, 11 փետրվար 2022

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կառավարության նոր անդամին  բեղմնավոր աշխատանք է մաղթել: Գնահատելով Անահիտ Հակոբյանի կազմակերպչական ջիղը՝ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ նրան կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի: Արցախի ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի իրենից կախվածը այս բարդ ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական համակարգի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Օրենսդիրի ղեկավարն անդրադարձել է ոլորտի առողջացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: Նույն օրը ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանի ոլորտային հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և նախարարության ոլորտային պատասխանատուները, քննարկվել են կրթությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությունները: Խորհրդարանականները շեշտել են, որ անկախ քաղաքական հայացքներից՝ միակամ են  կրթության զարգացմանն աջակցելու հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր