00:00:00

Տեսչական մարմինը դիտարկել է 373 տրանսպորտային միջոց, կազմել 35 վարչական արձանագրություն

20:44, 11 փետրվար 2022

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) փետրվարի 1-11-ը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում դիտարկել է 373 տրանսպորտային միջոց: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը: Փետրվարի 11-ին դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմինը դիտարկել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 373 տրանսպորտային միջոց, կազմել 35 վարչական արձանագրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր