00:00:00

Ընդդիմությունը չպետք է մասնակցի խորհրդարանի նիստերին ու գնա դեպի ժողովուրդը. Նաիրա Զոհրաբյան

17:43, 11 փետրվար 2022

Լավ չի, երբ ընդդիմության հասցեին հնչած օբյեկտիվ քննադատությունն ընկալում են սվիններով, սա տգեղ է, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ «Դուք մեզ ասում էիք գրպանային ընդդիմություն, հիմա հարց եմ տալիս՝. դու՛ք, ի՞նչ ընդդիմություն եք»,- ասել է Զոհրաբյանը ու ավելացրել, որ լեգիտիմ իրավունք ունի պահանջելու ընդդիմությունից, որին ընտրել է, պահանջել սպասարկել այն օրակարգը, ինչի համար իրենք գնացել են խորհրդարան։ «Երբ նայում ես ընդդիմության մեջ եղած որոշ մարդկանց հանդեպ հարուցված քրեական գործերը, հասկանում ես, որ նրանք ծուղակի մեջ են, նրանք այդ քրգործերով կաշկանդված են, պարզապես նրանք չպիտի լինեին ցուցակում և վերջ»,- նշել է նա։ Զոհրաբյանի համոզմամբ այս իշխանությունն ու ընդդիմությունն իրենց այս օրակարգով, միմյանց փոխլրացնում են, ընդդիմությունը պիտի կարողանա իր մեջ ուժ գտնի և կտրի այդ արատավոր շղթան, տարբերակը մեկն է՝ չգնա՛լ, չմասնակցե՛լ խորհրդարանի նիստերին և գնալ դեպի ժողովուրդը։ Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր