00:00:00

«Նախագահի պաշտոնակատարին հիշեցրել եմ, որ այս տարի լրանում է կապելլայի 85-րդ և իմ 95-րդ տարեդարձը». ի՞նչ հարցեր է քննարկել Հովհաննես Չեքիջյանը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում

16:55, 11 փետրվար 2022

«Մեզ զանգահարեցին և ասեցին, որ ներկայանանք նախագահական, հանդիպելու Ալեն Սիմոնյանի հետ և մենք գնացինք», - ասում է Հայաստանի ազգային հերոս (2017), խմբավար Հովհաննես Չեքիջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսելով երեկ Նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման մանրամասների մասին։ Լրագրողի հարցին՝ խնդիրների ի՞նչ շրջանակ է քննարկվել նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում, Հովհաննես Չեքիջյանը պատասխանում է. «Նախագահի պաշտոնակատարին հիշեցրել եմ, որ այս տարի լրանում է կապելլայի 85-րդ և իմ 95-րդ տարեդարձը։ Այսքանը։ Ուրիշ ոչինչ ես չեմ խոսել»։ Արդյո՞ք անվանի մտավորականն ու մշակութային գործիչը չի օգտագործել առիթը, նախագահի պաշտոնակատարից հետաքրքրվելու, օրինակ՝ ի՞նչ վիճակում են գերիները՝ Բաքվի բանտերում, արդյո՞ք կան նրանց վերադարձի համար բարենպաստ նախադրյալներ թե՞ ոչ, կամ արդյո՞ք արդեն մեկ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած թշնամուն այստեղից դուրս հրավիրելու ուղղությամբ որևէ քայլ կատարվում է, այսպիսի հարցեր, ինչպես ասաց հայտնի խմբավարը, չի քննարկվել. «Մշակութային հանդիպում էր, հանգիստ խաղաղ պայմաններում։ Քաղաքական հարցեր չեն քննարկվել»։ Ամփոփելով զրույցը, Հովհաննես Չեքիջյանը նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպումը որակեց որպես նորմալ, ասաց՝ ինքը գոհ է վերադարձել այնտեղից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր