00:00:00

Արձանի մոտ պետք է լինեն նաև «մեղքերի քարեր», «ապաշխարության քարեր»․ Ռուբեն Հովհաննիսյան

14:38, 11 փետրվար 2022

Ինչպես հայտնի է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարի մասին։ Այնուհետև հայտարարվել է մրցույթ․ մասնագետները պետք է ներկայացներին էսքիզներ, որից հետո մրցույթի հաղթողը պետք է հանձն առնի արձանի կառուցուման աշխատանքները։ Մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը ևս մրցույթի մասնակից է, և մինչև կամփոփվեն մրցույթի արդյունքները, նա այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով իր գաղափարները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հովհաննիսյանը նշեց՝ իր պատկերացմամբ՝ Քրիստոսի հուշարձան-համալիրը ամփոփված է լինելու Աստվածաշնչյան փիլիսոփայությամբ, տեսանելի կենսագրական դրվագներով՝ հիմնականում հարթաքանդակների տեսքով։ Ռուբեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ բազմաթիվ երկրներ կան, որտեղ Քրիստոսի արձանը կա, սակայն նման ամբողջական համալիր մոտեցում որևէ տեղ առկա չէ։ «Այն որպես ավանդական քարոզչության ձև՝ քրիստոնեության պահպանման, ամրապնդման ու տարածման յուրահատուկխորհրդանիշ կարող է դառնալ։ Համալիրը, հագեցած լինելով Աստվածաշնչյան փիլիսոփայության տարբեր դրսևորումներով, ուխտագնացների համար ստեղծված համապատասխան պայմաններով, ենթակառուցվածքներով, աշխարհում կարող է դառնալ քրիստոնյաների բացառիկ հավաքատեղի», - ընդգծեց բանախոսը։ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում կառուցվելիք՝ Քրիստոսի արձանը կարող է լինել համամարդկային արժեք ու դրա կառուցումը կարող է գրավել աշխարհի ուշադրությունը դեպի հինավուրց Հայաստան, զբոսաշրջիկների հոսք կարող է լինել դեպի մեր հայրենիք։ Նա նշեց՝ իր կարծիքով՝ Քրիստոսի արձանը կարելի է տեղադրել Արատեսում, Խոր Վիրապի տարածքում կամ Հատիսի լեռան վրա, քանի որ այդ երեք վայրերն էլ խորհրդանշական նշանակություն ունեն մեր ազգի համար։ Ըստ Ռուբեն Հովհաննիսյանի էսքիզի՝ մինչև արձանի մոտ բարձրանալը պետք է լինեն օձաձև աստիճաններ, Քրիստոսի ծնունդն ու կյանքը պատկերող հարթաքանդակ, վերջնահարթակ։ Արձանի մոտ պետք է լինեն նաև «մեղքերի քարեր», «ապաշխարության քարեր»։ Ըստ էսքիզի՝ Քրիստոսի արձանի թիկունքային հատվածում լինելու է խաչ, իսկ արձանի ու խաչի մեջտեղում՝ փշալար։ Հուշահամալրի ետնամասում լինելու է ետադարձի հատուկ ճանապարհ։ https://www.youtube.com/watch?v=IRnZ5xZAvCw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր