00:00:00

«Գոլդեն Փելիս» հյուրանոցի շենքի վաճառքից տարեկան 300 մլն դրամ գումար ուղղվելու է Ծաղկաձոր համայնքի բյուջե

12:03, 11 փետրվար 2022

Երեկ մրցութային կարգով օտարված նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի շենքի վաճառքից տարեկան 300 մլն դրամ գումար ուղղվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի բյուջե։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
«Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները հայտնի են, այն վաճառվել է 5 միլիարդ դրամով, գնորդը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն է: Գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր