00:00:00

«Էրիկ Ավանեսյանը հոր հետ միասին 44 օր կռվել է. 20-ամյա հերոսը զոհվել է հոր աչքի առաջ, եռակողմ հայտարարության ստորագրումից րոպեներ անց»

00:29, 11 փետրվար 2022

Էրիկ Ավանեսյանը դաստիարակվել և մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ հստակ գիտեին, որ ունեցածը բացի ամուր պահելուց, նաև ժամանակ առ ժամանակ պիտի ստիպված լինես ուժով պաշտպանել: Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Էրիկը ժամկետային զինծառայող էր. 2019թ. հունվարին էր զորակոչվել բանակ: Արցախցու կամային հատկանիշներով աչքի ընկնող տղան հոր հետ միասին 44 օր կռվել է, Էրիկը զոհվել է հոր աչքի առաջ, եռակողմ հայտարարության ստորագրումից րոպեներ անց:
«Էրիկին հայրն ու տատն են մեծացրել, 5 տարեկան էր, երբ մայրը մահացավ… ամեն ինչ անում էին, որ Էրիկը սիրո և քնքշանքի պակաս չզգա: Օրինակելի ու կարգապահ տղա էր:
Շատ աշխույժ էր, լավատես, կենսախինդ, ազնիվ, հոգատար ու հայրենասեր. ամեն ինչից շատ իրեն մի բան էր անհանգստացնում, որ հանկարծ թուրքը չգա ու չքանդի իրենց գերեզմանները: Էրիկը իրենց տան հույսն էր, հայրը էնքան նպատակներ էր կապում որդու հետ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Ավանեսյանի բարեկամուհին՝ Աիդա Գաբրիելյանը:
Էրիկ ԱվանեսյանըԷրիկ Գնելի Ավանեսյանը ծնվել է 2000թ. դեկտեմբերի 27-ին Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում:
Սովորել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ 2019թ. հունվարին զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի Հայկազովի զորամասում որպես հրետանավոր: Ժամկետային զինծառայողը հրամկազմի համար վստահելի էր, որովհետև չկար մարտական խնդիր, որ դրվեր Էրիկի առջև, և նա փայլուն չկատարեր: Էրիկ Ավանեսյանը բազմիցս արժանացել է խրախուսանքների: 20-ամյա հերոսը հոր հետ միասին 44 օր համառ մարտեր է մղել իր սիրելի Արցախի համար, զոհվել է նոյեմբերի 10-ին Ակնայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր