00:00:00

Մածունից մինչև մտավորականություն. Հայաստանն այլևս ոչինչ չունի

23:12, 10 փետրվար 2022

Հետհեղափոխական էյֆորիան թվում էր թե ազդելու է Հայաստանում գործընթացների զարգացմանը։ Զարգացում, որն իր հերթին հանգեցնելու էր գործող իշխանության հեռացմանը, բայց ընդդիմության գործողությունները, ավելի ճիշտ գործողությունների իսպառ բացակայությունը ստիպում է հանրությանը իշխանություններին պատասխանել՝ արտագաղթով։ Մնացողներին շատ մեծ ընտրություն չի առաջարկվում, ավելի ճիշտ կա մեկ տարբերակ՝ համակերպվել ստեղծված իրավիճակին։ Հայաստանյանն հասարակական ու քաղաքական դաշտը երբեք այսքան ամուլ չի եղել։ Թվում էր, թե 2020-ի աղետալի պատերազմում խայտառակ պարտությունից հետո երկրի հասարակական, մշակութային ու քաղաքական դեմքերը կմիավորվեին, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, բայց իրադարձությունների հետագա ընթացքն այլ բան ցույց տվեց։ Հայաստանի «մտավորականությունն» ավելի կարևոր օրակարգ ուներ, ինչն ակներև դարձավ այսօր։ Մի խումբ արվեստի ներկայացուցիչներ գնացել էին Բաղրամյան 26, հանդիպման էին նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ալեն Սիմոնյանի հետ։ Անվանի գործիչները լայն ժպտում էին, լուսանկարվում ու ճաշում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության հանդիսավոր ընդունելությանը քննարկվել են մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցեր։ Արդյո՞ք մեր երկրի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցերն էին, որոնք եթե այսօր լուծում չստանային, կամ Ռուբեն Մաթևոսյանն ու Նառա Շլեպչյանը չքննարկեին, վաղն արդեն ուշ կլիներ։ Սա է այսօրվա մտավորականության դեմքը։ Պատերազմի հազարավոր զոհերը, կառավարության անփառունակ պայքարը կորոնավիրուսի դեմ, խայտառակ գնաճն ու ժողովրդավարական արժեքների ամենօրյա խարխլումը պարզվում է այդ մարդկանց չի մտահոգում։ Ցավն այն է, որ այդ նույն մարդիկ անտարբեր են նաև մշակութային հարցերի վերաբերյալ։ Թշնամին ամեն օր ոչնչացում է հայկական արժեքները Արցախի օկուպացված տարածքներում, մտավորականությունը լուռ է։ Բայց կարևորը հայկական մածունն է։ Իսկ Վրաստանը դա էլ փորձում է ներկայացնել որպես ադրբեջանական։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր