00:00:00

Հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Արցախբանկ»-ի վրա

03:19, 11 փետրվար 2022 Պատահարներ

Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել,  որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53  հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ մի քաղաքացի կոտրել է բանկի դռան ապակիները, մտել ներս և ինչ-որ պահաջներ է դրել բանկի աշխատակիցների առջև: Սակայն չի կարողացել այլ գործողություններ կատարել, քանի որ պարեկները կարողացել են մտնել բանկ և վնասազերծել նրան: Քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել է կասկածյալին պատկանող Mercedes C240 մակնիշի ավտոմեքենան, որով նա եկել է Բաղրամյան պողոտա, կայանել ավտոմեքենան ու մտել բանկ: Ոստիկանությունը պարզում է քաղաքացու արարքի դրդապատճառները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր