00:00:00

Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ծանոթացել պայմաններին

18:06, 10 փետրվար 2022

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։ Հրամանատարաշտաբային ֆակուլտետում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ուսումնառությունը շարունակող ավագ սպայակազմին, լսել ռազմական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու առաջարկները, պատասխանել բարձրացված հարցերին։ Պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ 44-օրյա պատերազմից հետո արվող համալիր վերլուծությունների հիման վրա պետք է էապես վերանայվեն վերաբերմունքն ու մոտեցումները ռազմական կրթության հանդեպ, և որ այս ոլորտում նույնպես լրջագույն բարեփոխումներ են սպասվում։ Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված համալսարանականների հիշատակին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր