00:00:00

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը

16:45, 10 փետրվար 2022

Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, մամուլի խոսնակ Ինգա Հայրյանը: «Փոքրիկը ծնվել է 3, 3 կգ քաշով, 52 սմ հասակով: Մարզպետ Ահարոն Սահակյանի օգնական Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն, տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին: Փառք մեր բոլոր հերոսներին»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր