00:00:00

Սուրճը կարող են վերցնել «տանելու բաժակով», 10 րոպե քայլել մինչև մոտակա ծխելու տեղը․ Քերոբյանի խորհուրդները՝ բացօթյա սրճարաններից օգտվող ծխող քաղաքացիներին

14:32, 10 փետրվար 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում համաձայնեց, որ բացօթյա սրճարաններից օգտվող ծխող քաղաքացիների համար ծխախոտի օգտագործման արգելքը հավելյալ խնդիրներ կառաջացնի։ Սուրճի հետ մի գլանակ ծխախոտ վայելելու ցանկություն ունեցողները, Քերոբյանի խոսքով, կարող են սուրճը սրճարանից գնել, դրսում խմել։ «Կարելի է սուրճը վերցնել «տանելու բաժակով» և փողոցում խմել», - ասաց նա։ Կասկադի տարածքում և Սարյան փողոցում իրար չափազանց մոտ գտնվող սրճարաններից օգտվողները, նույնիսկ սրճարանի տարածքից դուրս ծխելու դեպքում, ակամայից հարևան սրճարանում են հայտնվում, նկատեցին լրագրողները։ «Կասկադում ընդամենը փողոցի հակառակ կողմում արդեն սրճարանի տարածք չէ, այգու տարածքում հանգիստ կարելի է ծխել։ Իսկ Սարյանի վերաբերյալ, այնտեղ պետք է նայել․ կարող են խնդիրներ լինել, բայց որևիցե խնդիր չկա․ 10 րոպե կամ 3 րոպե քայլեն մինչև մոտակա ծխելու տեղը», - ասաց Քերոբյանը։ Նա հասկանում է, որ անհարմարություններ են առաջանում ծխողների համար, բայց փակ և բացօթյա ռեստորան-սրճարաններում ծխելն արգելելու շարժառիթն այն է, որ ծխողներն սկսեն քիչ ծխել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր