00:00:00

ՀՀ-ն հետ է մնացել թշնամուց, ով նախորդ տարվանից ընթացքի մեջ է դրել ԶՈւ-ի բարեփոխումների գործընթացը

10:48, 10 փետրվար 2022

Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի բացակայությունը արգելակում է պաշտպանական համակարգում լուրջ վերափոխումների հնարավորությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Այս առումով ևս ՀՀ-ն հետ է մնացել ավանդական դարձած թշնամուց, ով նախորդ տարվանից ընթացքի մեջ է դրել բարեփոխումների գործընթացը։ Պաշտպանության նախարարը նշում է, որ դրանք առաջիկայում դրվելու են քննարկման՝ հրապարակվելու են, սակայն ավելացնում է, որ մշակված հայեցակարգի մասով դեռ վերապահումներ ունի։ ՀՀ-ում շարունակ խոսում են ռազմաարդյունաբերության զարգացման մասին, սակայն համակարգը 1.3 տարի է ղեկավար չունի՝ ոլորտը թողնված տարօրինակ կարգավիճակում։ Խոստումները, հավաստիացումները գեղեցիկ հնչում են, սակայն իրականության հետ դրանք քիչ առնչություն ունեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր