00:00:00

ՀՀ-ն հետ է մնացել ավանդական դարձած թշնամուց, ով ընթացքի մեջ է դրել լուրջ բարեփոխումների գործընթացը

22:50, 09 փետրվար 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի բացակայությունը արգելակում է պաշտպանական համակարգում լուրջ վերափոխումների հնարավորությունը։
Այս առումով ևս ՀՀ-ն հետ է մնացել ավանդական դարձած թշնամուց, ով նախորդ տարվանից ընթացքի մեջ է դրել բարեփոխումների գործընթացը։ Պաշտպանության նախարարը նշում է, որ դրանք առաջիկայում դրվելու են քննարկման՝ հրապարակվելու են, սակայն ավելացնում է, որ մշակված հայեցակարգի մասով դեռ վերապահումներ ունի։ ՀՀ-ում շարունակ խոսում են ռազմաարդյունաբերության զարգացման մասին, սակայն համակարգը 1.3 տարի է ղեկավար չունի՝ ոլորտը թողնված տարօրինակ կարգավիճակում։ Խոստումները, հավաստիացումները գեղեցիկ հնչում են, սակայն իրականության հետ դրանք քիչ առնչություն ունեն»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր