00:00:00

Պաշտոնյաների կանայք հանուն սիրո՞, թե «շոփինգի» են ուղեկցում ամուսիններին

22:21, 09 փետրվար 2022

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ գործողումները ըստ էության վերածել են «վոյաժների»։ Թանկարժեք ուղևորությունները, որոնք բացառապես արվում են ՀՀ հպարտ քաղաքացիների հարկատուների հաշվին, պետական բյուջեի վրա իր էական ազդեցությունն է թողնում։ Ժանանակին Հերմինե Նաղդալյանի՝ բջջային հեռախոսով Չինաստան խոսելը ամենասուր ձևով քննադատող Փաշինյանն ու իր թիմը չեն խորշում ոչ միայն նույն  ձև վարվել, այլևէ տարեցըտարի կատարելագործվում են։ Այսպես, օրերս պարզ դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ մեկնել է բիզնես դասի ավիատոմսով: Պատվիրակության հետ ԱՄՆ մեկնել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը: Այս մասին տեղեկացրել են ԱԺ-ից՝ հավելելով, որ Մարգարյանը Վաշինգտոն է մեկնել իր հաշվին՝ օգտվելով էկոնոմ դասի ավիատոմսից: 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, ինչպես հայտնի է Աննա Հակոբյանն էլ էր հաճախակի Փաշինյանին ուղեկցում օտաերկրյա գործողումների ժամանակ։ Հիմնականում իհարկե տիկին Հակոբյանը ամուսնու հետ մեկնում էր եվրոպական երկրներ, կարճատև այցերի այդքան էլ  «հավես» չուներ։ Այդ հանգամանքը Փաշինյանն ու Հակոբյանը յուրովի էին մեկնաբանում։ Օրինակ Աննա Հակոբյանն այդ ժամանակ ասում էր, որ ամուսնուն շատ է սիրում, դրա համար էլ՝ մեկնում է։ Նիկոլ Փաշինյանն էլ մեմ առիթով ասել էր, որ այդ ինքնաթիռը այսպես թե այնպես օդ է բարձրանում, բացի այդ հյուրանոցում էլ իր համար սենյակ է առանձնացվում, հետևաբար հարկատուներն ավելորդ որեւէ գումար չեն ծախսում, որ Աննա Հակոբյանն իր հետ մեկնում է այս կամ այն երկիրը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն էլ վստահաբար ամուսնուն շատ է սիրում, հակառակ դեպքում էլ ինչ բացատրություն պետք է ունենար այն հանգամանքը, որ տիկին Աբաջյանն էլ Միրզոյանի պատվիրակության կազմում էր ընդգրկվում։ Իհարկե պաշտոնյաների կանանց համար այս կամ այն գործողումը բնավ էլ պետական հարցերի քննարկման համար չէ, դրանք ավելի շատ մի երկիր ավել տեսնելու ու բնականաբար «շոփինգ» անելու համար էր, անշուշտ՝ բացառապես սեփական միջոցներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր