00:00:00

Իրանցի պատգամավոր․ Արեւմտյան պատժամիջոցները խանգարում են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը

21:58, 09 փետրվար 2022

Արեւմտյան պատժամիջոցները խանգարում են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։ Այդ մասին փետրվարի 9-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Որպես վառ օրինակ նա բերել է բանկային ոլորտը։ «Այդ գործոնը խոչընդոտում է մասնավոր հատվածում սերտ համագործակցությանը», – ընդգծել է Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ հարցն առնչվում է վարչարարության ոլորտին․ որոշումների ընդունման գործընթացը Իրանում միշտ էլ կրում է բազմակողմանի բնույթ։ «Հայաստանի մասով ոչինչ չեմ կարող ասել։ Հնարավոր է՝ ազդում են տարածաշրջանային վերադասավորումները կամ ինքնիշխանությունը վերականգնելու փորձերը, որը մինչեւ վերջ չի իրականացվել, կամ էլ այլ ազդանշաններ», - հավելել Է իրանցի պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր