00:00:00

Լավրովը եւ ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Ղարաբաղը

19:52, 09 փետրվար 2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն փետրվարի 15-ին հանդիպում կանցկացնեն։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում նախատեսվում է Ուկրաինայի արեւելքում, Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերի քննարկում եւ նրա մասնակցությունը Անդրկովկասում կայունության եւ անվտանգության հարցերով Ժնեւյան քննարկումներին։ Զախարովան նշել է, որ կողմերը կքննարկեն նաեւ Ուկրաինայում ԵԱՀԿ մոնիթորինգային հատուկ առաքելության աշխատանքում խնդրահարույց պահերը, ինչպես նաեւ ռուս-լեհական օրակարգի երկկողմ ակտուալ մի շարք հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր