00:00:00

Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ թիվ հրապարակեց․ Քանի՞ մարմին է հանձնել Ադրբեջանին Հայաստանը, որը վերաբերում է առաջին պատերազմին

17:21, 09 փետրվար 2022

Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ առաջին պատերազմից հետո ունեն մոտ 4000 անհետ կորածներ։ Ես ուզում եմ ասել, որ հայկական կողմը նույնպես ունի՝ պաշտոնական թվերով 777։ Խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմին անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, եթե այս դեպքում տերմինը ճիշտ է ուղարկել։ Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,-ասաց նա։   «Մենք ակնկալում ենք, որ նաև 44-օրյա պատերազմում մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես կհաջողվի համագործակցություն հաստատել։ Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք 217 անձ, ում գտնվելու վայրն անհայտ է։ Այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել  համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում։ Մենք դա համարում են հումանիտար հարց»,-ասաց նա։   «Մենք մինչ այս չենք հրապարակել, որ այդքան մարմիններ ենք վերադարձրել, քանի որ դա հումանիտար հարց ենք համարում ու միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա։ Մենք շարունակելու ենք աշխատել։ Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի»,-ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր