00:00:00

ՀՀ ոստիկանապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

18:34, 08 փետրվար 2022

Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ Վահե Ղազարյանը կարևորելով դեսպանի այցը ոստիկանություն՝ պատրաստակամություն է հայտնել համագործակցությունն ընդլայնելու համար։ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նշել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման և արդեն գրանցված արդյունքների մասին։ Լին Թրեյսին խոսել է պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։ Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր