00:00:00

Ատամս չէր ցավում, եկա ԱԺ, Ձեր նախագծի քննարկումից հետո սկսեց ցավալ․ կարո՞ղ ենք ենթարել, որ նախագծից է.Բաբկեն Թունյանը՝ Մանուկյանին

14:17, 08 փետրվար 2022

Առավոտյան երբ գալիս էի ԱԺ, ատամս չէր ցավում, հետո Ձեր նախագծի քննարկումից հետո ատամս սկսեց ցավալ:ԱԺ-ում բալային համակարգի վերացման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը և հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին. «Կարո՞ղ ենք ենթարել, որ իմ ատամի ցավը պայմանավորված է նրանով, որ դուք այսօր այստեղ նախագիծ եք քննարկում, քանի որ ժամանակային առումով ատամիս ցավը սկսվել է ձեր նախագծի քննարկման ժամանակ»,-ասաց նա: Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց, որ կարող է և ուղիղ կապ ունենալ. «Երբ գալիս էիք ԱԺ, մտածում էին, որ օրինակ «Հայաստան» խմբակցությունը բերել է մի նախագիծ, որի դեմ դժվար է խոսել, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Ռուստամյանը բարձրացրեցին կարևոր հարց, և որպես իշխանության պատգամավոր, կարծում եմ, այդ հոգեկան իրավիճակում կարող է ատամի ցավ, ստամոքսի ցավ սկսել»,-ասաց Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր