00:00:00

Երեւանի ավագանին երեք փոխքաղաքապետեր ընտրեց

18:05, 08 փետրվար 2022 Քաղաքականություն

Երեւանի փոխքաղաքապետեր ընտրվեցին Ստեփան Մաչյանը (կվերահսկի քաղաքաշինության ոլորտը), Սուրեն Գրիգորյանը (կվերահսկի իրավունքի, առեւտրի, գովազդի ոլորտները) եւ Գեւորգ Սիմոնյանը (կվերահսկի առողջապահության եւ սպորտի ոլորտները)։ Ընտրությունը կայացավ փետրվարի 8-ին Երեւանի ավագանու նիստում։ Գեւորգ Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ չի կիսում առողջապահության նախարարության հասցեին քննադատությունը եւ բարձր է գնահատում այդ գերատեսչության աշխատանքը։ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ամոթալի անվանեց քաղաքում սպորտի վիճակը, քանի որ որեւէ ծրագիր չի իրականացվել։ Ընդ որում, նա նշեց, որ (սպորտի հետ որեւէ առնչություն չունեցող) Սիմոնյանի ղեկավարական կարողությունները կօգնեն բարելավել իրավիճակը։ Հրաչյա Սարգսյանը կարծում է, որ Սուրեն Գրիգորյանի նշանակումը թույլ կտա համալիր բարեփոխումներ իրականացնել գովազդի ոլորտում։ Նշենք, որ Գեւորգ Սիմոնյանը նախկինում զբաղեցնում էր Հայաստանի առողջապահության փոխնախարարի, Սուրեն Գրիգորյանը՝ արդարադատության փոխնախարարի, իսկ Ստեփան Մաչյանը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր