00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ГАЗ 2410-ն ու 2 Mercedes-ները. կան վիրավորներ

03:36, 15 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում բախվել են ГАЗ 2410 մակնիշի 65 ՍԼ 820 համարանիշի, Mercedes C 180 մակնիշի 34 TT 517 համարանիշի և Mercedes մակնիշի 35 RՏ 640 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր