00:00:00

ՀՀ-ում մինչև 2026 թվականը կկառուցվի, կհիմնանորոգվի կամ կվերանորոգվի 300 դպրոց և 500 մանկապարտեզ

09:01, 08 փետրվար 2022 Մամուլ

Կրթության ոլորտում, բովանդակային փոփոխությանը զուգահեռ, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ մինչև  2026 թվականը նախատեսել են կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն  300 դպրոց և 500 մանկապարտեզ Հայաստանի ամբողջ տարածքում։ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման այս ծրագիրն իրականացնում է Տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա։ «Արդյունքում, մինչև  2024 թվականը Հայաստանում կկառուցենք կամ կամրացնենք առնվազն 46 դպրոց՝ շուրջ  20 հազար աշակերտի համար ապահովելով անվտանգ կրթական պայմաններ: Ծրագրի շրջանակում արդեն ունենք արդյունքներ, ավարտվել են  7 դպրոցի վերակառուցման աշխատանքները, շենքերը հանձնվել են շահագործման, իսկ այս տարի նախատեսում ենք ավարտել ևս  8  դպրոցի կառուցման աշխատանքները։ Այս պահին շինարարություն է ընթանում   20 դպրոցներում»,-նշել է Համբարձում Մաթևոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր