00:00:00

ԻԻՀ ԱԳ ղեկավար. Վերջին տարվա ընթացքում Իրանի եւ Հայաստանի հարաբերություններն ակտիվացել են տարբեր ոլորտներում

23:55, 07 փետրվար 2022

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այդ ուղերձում Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանն առաջին երկրներից է եղել, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։ Նա հավելել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի եւ Հայաստանի հարաբերություններն ընդլայնվել եւ ակտիվացել են տարբեր ոլորտներում, իսկ բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ ամրապնդվել է նաեւ համագործակցության իրավական հիմքը։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու Իրանի վճռականությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր