00:00:00

Ինչու է ուշանում «Pfizer»-ը

17:59, 07 փետրվար 2022

«Pfizer» պատվաստանյութը դեռ Հայաստանը չի հասել։ «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ «Սպասում ենք։ Մոտ օրերս «Pfizer» պատվաստանյութը կհասնի Հայաստան, բայց  հստակ ժամկետներ նշել չեմ կարող»,- ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։ «Ա1+»-ի հարցին՝ ինչու՞ է ուշանում պատվաստանյութը, Խաչատրյանն ասաց՝ լոգիստիկ խնդիրների պատճառով։ Հիշեցնենք՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն 2021 թվականի դեկտեմբերի հայտնել էր, որ Պորտուգալիան Հայաստանին կտրամադրի 400 հազար դեղաչափ «Pfizer» պատվաստանյութ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր