00:00:00

Ազատվել եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն

20:48, 07 փետրվար 2022 Հասարակություն

Պետական գույքի կառավարման կոմիտեում աշխատելով ուղիղ 5 ամիս, 2022 թ փետրվարի 7-ից ազատվել եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։ Շնորհակալ եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝   փոխըմբռնման և աջակցության համար, ՊԳԿ կոմիտեի աշխատակազմից' դժվարին ու երբեմն չգնահատվող ծանր աշխատանքը կատարելու, չարդարացված քննադատությանն ու թերահավատությանը դիմադրելու ու այս բովանդակալից 5 ամիսների ընթացքում մեր նպատակների իրականացման համար լավագույն ջանքեր ներդնելու համար։ Ամենակարեւորը դա ձեռքբերված մարդկային հարաբերություններն են, որով հարստացած եմ թողնում այս պաշտոնը։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում կոմիտեի նախկին նախագահ պարոն  Գարիկ Սարգսյանին, ներկայիս նախագահ պարոն Առնակ Ավետիսյանին և ՀՀ ՏԿԵ նախարար պարոն Գնել Սանոսյանին՝ այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու, համատեղ, համագործակցված ու հետաքրքիր աշխատանքի համար։ Կոմիտեի իմ գործընկերներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, կայունություն ու առկա մարտահրավերներին դիմակայելու կամք և վճռականություն։ P.S. Կլինեմ կապի մեջ ոչ միայն օգնություն, խորհուրդ և/կամ աջակցություն տրամադրելու, այլ ուղղակի զուտ մարդկային շփումների համար։ Դավիթ Գասպարյան  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր