Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին։
«Ադրբեջանն ազատ է արձակել ութ հայ կալանավորի և Բաքվից տեղափոխել Երևան։ Նրանք կրկին միավորվել են իրենց ընտանիքներին, որոնցից մի քանի ամիս բաժանված էին։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործընթացի մեջ մոբիլիզացված մեր զինվորներին։ Մենք առաջ ենք գնում», - «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։
Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նրանց անունները.
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ
Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից է։