00:00:00

Այդ ընթացքում ծաղրել եք Նիկոլ Փաշինյանին․ Խամոյանը՝ Մինասյանին

15:00, 07 փետրվար 2022

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը, դիմելով Արդարադատության փոխնախարար Գրիգորի Մինասյանին, հիշեցրեց, որ վերջինս ՀՀԿ անդամ է եղել, եղել է ՀՀԿ ավագանու անդամ, մասնակցել է Տարոն Մարգարյանի քարոզարշավին․ «Դուք ՀՀԿ ավագանու անդամ եք եղել, մասնակցել եք Տարոն Մարգարյանի քարոզարշավին, այդ ընթացքում ծաղրել եք Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Տարոն Մարգարյանի հետ փորձում է մրցել մի մարդ, ով նույնիսկ մի համատիրություն չի ղեկավարել»,- ասաց Խամոյանը։ Նա ցանկացավ իմանալ, թե ի վերջո ինչով է պայմանավորված եղել Մինասյանի նշանակումը, ինչն է գայթակղել փոխնարարի պաշտոնում նշանակվելուն։ Մինասյանը հայտարարեց, որ ինքը չի ծաղրել ինչ-որ քաղաքական գործչի, դա սուտ է, հերյուրանք, երբեք նման բան չի եղել, եղել են քաղաքական դեբատներ, քաղաքական հայտարարություններ, որոնք երբեք ծաղրանք չեն եղել։ «Երբեք ես չեմ ծաղրել ինչ-որ քաղաքական ուժի՝ եղել են քաղաքական դեբատներ, իսկ ես այս պաշտոնին եմ, որովհետև արդարադատության նախարարի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունեմ և կիսում եմ այն սկզբունքները, որը ունի թիմը»,- ասաց Մինասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր