00:00:00

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն

14:48, 07 փետրվար 2022

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 31.01.2022թ. - 06.02.2022թ. 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 475 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 5 ելք, որից 1-ը բնակելի շինությունում, 2-ը աղբանոցներում և մեկը չոր խոտածածկ տարածքում: Հրդեհի մեկ դեպք գրանցվել է փետրվարի 7-ին ժամը 03:15-ի սահմաններում  Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում՝ մասնակի այրվել է տեղի միջնակարգ դպրոցը:  Ահազանգը ստանալուն պես, Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր, օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան: Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել նաև Մարտակերտի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին: Նախնական տվյալներով այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը : Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները: Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Որոնք սակայն, ցավոք, արդյունք չեն տվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ասկերանի շրջանից հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 12 ռումբ, 6 պայթուցիչ, հակահետևակային 15 և ականանետի 10 ական, 8 արկ,  6 հրթիռ և 44 ձեռքի նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 13, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 36 կանչ: Փրկարարները կատարել են դռան 7 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 12 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 4 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 12 կանչերի: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր