Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է քաղաքապետի երեք տեղակալի ընտրության հարցը։ Օրակարգը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում:
Փոխքաղաքապետների պաշտոններում առաջադրվել են Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը:
Ավագանու նիստը կայանալու է փետրվարի 8-ին, ժամը 11:00-ին:
Նշենք, որ Գևորգ Սիմոնյանը Առողջապահության փոխնախարարն էր։ Նա նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերներից է, իսկ Սուրեն Գրիգորյանը Արդարադատության փոխնախարարն էր։ Վերջինս էլ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ունի մտերիմ հարաբերություններ։
Փաստացի Ավինյանի ու Թորոսյանի կադրերը տեղավորվում են Երևանի քաղաքապետարանում։