00:00:00

Տավուշում 32-ամյա վարորդը իր ծննդյան օրը BMW-ով բախվել է արգելապատնեշին, նրա մասնատված դին դուրս են բերել փրկարարները

13:00, 07 փետրվար 2022 Պատահարներ

Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոն բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են նրա մահը։ Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է  մարդու մահ) հատկանիշներով։ Տեղում պարզվել է, որ վարորդը Իջևան քաղաքի բնակիչ 32-ամյա Ալբերտ  Առաքելյան էր, նրա մասնատված դին ավտեմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած հրշեջ փրկարարները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր