00:00:00

Թափուր աշխատատեղ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձի չափը՝ 256 հազար դրամ

22:45, 06 փետրվար 2022

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 06-Գ26-21.4-Մ1-1): Հիմնական գործառույթները՝ 1 1. իրականացնում է պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակման աշխատանքներ․ 2. իրականացնում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխության իրականացման նպատակով ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության աշխատանքներ․ 3. իրականացնում է կատարողականի գնահատման արդյունքների մոնիթորինգի և դրա հիման վրա համապատասխան վերլուծությունների իրականացման աշխատանքներ․ 4. իրականացնում է պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) աշխատավարձերի չափերի, շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության հավաքագրման և համապատասխան տվյալների հիման վրա տեղեկատվական շտեմարանի ներդրման և վարման աշխատանքներ․ 5. իրականացնում է քաղաքացիական ծառայության համակարգից կադրերի հոսունության դինամիկայի, ինչպես նաև կադրերի հոսունությանը նպաստող պայմանների բացահայտման վերլուծություններ․ 6. իրականացնում է Վարչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաև ստացված նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և եզրակացությունների ներկայացման աշխատանքներ. 7. իրականացնում իր լիազորությունների շրջանակում անձնակազմի կառավարման աշխատանքների կազմակերպման շրջանակներում մեթոդական ցուցումների և պարզաբանումների տրամադրման, ուղեցույցների մշակման աշխատանքները. 8. իրականացնում է իր գործառույթներից և խնդիրներից բխող մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներ․ 9. իրականացնում է ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ համապատասխան մարմիններ առաջարկությունների ներկայացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր