00:00:00

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 3 պայմանագրային զինծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

00:16, 06 փետրվար 2022 Պատահարներ

Այսօր՝  փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 10:40-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Պ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև իր ավտոմեքենայի հետնամասով բախվել է Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Սպարտակ Օ.-ի վարած ЗИЛ-ММЗ մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, Գավառի բնակիչ, 24-ամյա Ռուստամ Պ.-ն, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Կարապետ Կ.-ն և Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Շալիկո Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մանուչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստբում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Հայկ Պ.-ն, հիվանդանոց տեղափոխված Ռուստամ Պ.-ն, Կարապետ Կ.-ն և Շալիկո Ս.-ն ծառայում են Արցախի Պաշտպանության Բանակի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր