00:00:00

Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու բեռնատար Mercedes-ը. կա վիրավոր. Opel-ի վարորդին չի հաջողվել մոլորեցնել ՃՈ աշխատակիցներին

02:06, 15 մայիս 2018 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 13-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում բախվել են Օհանավան գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գաբրիելյանի վարած Opel մակնիշի 35 NT 113 համարանիշի և Վրաստանի Հանրապետության Գարդաբանիի շրջանի բնակիչ, 63-ամյա Օլեգ Բարբակաձեի վարած Mercedes մակնիշի RNR 872 համարանիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Գաբրիելյանի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 26-ամյա Զոյա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր