00:00:00

Երեկ, այսօր եւ վաղը Դաշնակցությունը եղել, կա եւ լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հայ հողին. Իշխան Սաղաթելյան

14:27, 05 փետրվար 2022

Երեկ, այսօր եւ վաղը Դաշնակցությունը եղել, կա եւ լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հայ հողին: Այս մասին ՀՅԴ հիմնադրման 131-րդ ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի տեսլականով կազմակերպություն է: Գործելով հայրենիքում եւ հայրենիքից դուրս դաշնակցությունը միշտ վառ է պահել անկախ պետականության գաղափարը»,-ասաց նա: Նրա խոսքով` 1990 թվականին ՀՅԴ-ն վերադարձել է հայրենիք, եւ անմիջապես ձեռնամուխ է եղել Արցախի ինքանպաշտպանության կազմակերպմանը, ակտիվ գործունեություն ծավալել քաղաքական կյանքում:
Սաղաթելյանը ընդգծեց, որ ե΄ւ Արցախում, ե΄ւ Հայաստանում ՀՅԴ-ն մասնակցություն է ունեցել պետականաշինության գործին: «Այո, այդ տարիներին եղել են եւ մեծ ձեռքբերումներ, եւ սխալներ:  Դրանք եղել են մեր զարգացումը դանդաղեցնող, բայց ոչ երբեք կործանարար սխալներ»,- ասաց նա: Սաղաթելյանի խոսքով` Դաշնակցությունից ժողովրդի սպասելիքները շատ են եղել, բայց տված քվեն քիչ է եղել: «Մենք ամբողջական իշխանություն չենք ունեցել, դրա համար էլ մաս ենք կազմել տարբեր կառավարությունների: Այո, մենք մեր մասնակցության չափաբաժնով տեր ենք այդ տարիների եւ լավին եւ վատին: Մենք սխալներ ունեցել ենք, բայց չեն սխալվում ոչինչ չանողները, բայց ինքներս մեզ, մեր գաղափարներին, մեր համոզմունքներին, մեր նպատակներին երբեք չենք դավաճանել»,- ասաց նա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր