00:00:00

Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4032 նոր դեպք, մահերի թիվը՝ 13

11:04, 05 փետրվար 2022

Փետրվարի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք: Կատարվել է 8857 թեստավորում, առողջացել՝ 2132 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387 490 դեպք, որոնցից 348 356-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 501 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1552 է.  նախորդ օրն արձանագրվել է 7 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 13 մարդ։ Ընդհանուր կատարվել է 2 771 845 թեստավորում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր