00:00:00

Կորոնավիրուսի դեմ ներմուծված պատվաստանյութերը ՀՀ-ում գրանցված չեն. Արա Զոհրաբյանը հրապարակել է Առողջապահության նախարարության պատասխանը

00:52, 05 փետրվար 2022

ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կորոնավիրուսի կանխարգելման դեմ ՀՀ-ում կիրառվող պատվաստանյութերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իր հարցման պատասխանը:
Հրապարակած փաստաթղթում մասնավորապես նշված է, որ 2022 թվականի հունվարի 28-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ ՀՀ-ում կիրառվում են ԱստրաԶենեկա, Մոդեռնա, Սպուտնիկ-ՎԻ, Սինոֆարմ, ԿորոնաՎակ, Սպուտնիկ Լայթ պատվաստանյութերը:
Փաստաթղթում նշված է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ ներմուծված պատվաստանյութերը ՀՀ-ում գրանցված չեն:
Ստորև ներկայացվող լուսանկարը՝ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր