00:00:00

Միհրան Հակոբյանի եւ մյուսների նկատմամբ ապօրինի հավաք կազմակերպելու հիմքով հարուցված քրեական գործը կարճվել է

03:22, 05 փետրվար 2022 Քաղաքականություն

Երկարատև քննությունից հետո հանցակազմի բացակայությամբ կարճվեց «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Տարոնի Հակոբյանի եւ մյուսների նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ 2020 թվականի նոյեմբերի 19-ին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկ հատվածում հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Միքայել Շխիմյանը։ «Քրեական գործի շրջանակներում վերջինս ձերբակալվել էր, այնուհետեւ Դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ, ոչ իրավաչափ էր ճանաչվել նաև սույն գործով Մ.Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած խուզարկությունը»,- նշել է փաստաբանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր