00:00:00

Ռուբեն Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի՝ բունկերում գտնվելու մասին

14:24, 04 փետրվար 2022

Ժողովրդի մոտ իսկապես հարց կա, թե ինչ հիմքերով է Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ եղել բունկերում։ Քանի որ պատասխանը չկա, ամենատարբեր վարկածները կան, նույնիսկ շատ վիրավորական վարկածներ։ Այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր գործիչ  Ռուբեն Հակոբյանը։ «Գեներալներն ասում են, որ գնացել է ու կենտրոնական վահանակի մոտ նստած շատ ակտիվ մասնակցում էր այդ ծրագրերի իրականացման ու հատկապես Լելեթեփեի հետ կապված այդ գրոհին։ Մի հատ խնդրում եմ ճշտեք, որովհետև 800-1000 զոհ տվել եք միայն այդ անիմաստ, հակառազմական սցենարի համար»,-ասաց նա։ «Այսօր մենք պետական հանցագործի հետ գործ ունենք, ինքը շատ լավ գիտի, որ իշխանափոխությունից հետո պատասխան է տալու իր գործած պետական հանցանքների համար։ Շատ լավ գիտի, որ ամեն ինչ պետք է անի իշխանության մնալու համար, նույնիսկ՝ արյուն հեղի։ Սակայն մեր պետության քաղաքացին չպետք է դա թույլ տա։ Դուք չեք շարունակելու ղեկավարել մեր պետությունը»,-հավելեց Հակոբյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր