00:00:00

Ադրբեջանում հայերի հանդեպ թշնամանքի ու ատելության քարոզը համատարած է. ՄԻՊ

13:27, 04 փետրվար 2022

ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես է եկել հերթական արտահերթ զեկույցով։ Հիմնվելով պատերազմից անմիջապես հետո հավաքված փաստերի վրա՝ Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ցույց  տվեց ադրբեջանական իշխանությունների կողմից հայերին ու հայկականությանն ուղղված ատելությունն և թշնամանքի քաղաքականությունը։ «Ադրբեջանում առհասարակ ատելության և թշնամանքի է արժանանում հայկականության հետ առնչվող ցանկացած երևույթ։ Պետք  է շեշտել, որ ադրբեջանական իշխանությունները թիրախավորում են մարդկանց»,-նշեց Թաթոյանը։ Պատկերացնելու համար այն ատելության աստիճանը, որ հայերի հանդեպ  գեներացվում է Ադրբեջանում, Թաթոյանը ներկայացրեց զեկույցում ներառված մի քանի փաստ. օրինակ՝ այն , որ ադրբեջանցիները հայտարարել են, որ հայերն, իբր, գերեզմաններից մահացածներին հանում են, նրանց ոսկեղենը վաճառում։ «Շներ», «շակալներ», «հիվանդ հոգեբանություն ունեցող մարդիկ» արտահայտությունները  տարածված  արտահայտություններից են, որոնք ադրբեջանցիներն օգտագործում են հայեր հանդեպ։ Հայերին իսլամաֆոբիայի մեջ մեղադրող ադրբեջացիներին Թաթոյանը հիշեցրեց Շուշիում Ներքին և Վերին մզկիթները պահպանելու փաստը և կրոնաֆոբիայով հենց ադրբեջացիների տարված լինելու հանգամանքը փաստեց՝ հիշեցնելով նրանց կողմից Մեխակավանի եկեղեցու ոչնչացումը, Մատաղիսի Սուրբ Եղիշե, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցիների պղծումը։ Թաթոյանը նշեց, որ հայատյացությունն Ադրբեջանում նաև կրոնական առաջնորդի շուրթերով է պրոպագանդվում։ Հայերը կրոնաֆոբիայի մեջ մեղադրելով՝ Ադրբեջանն այդպես փորձում է  նաև քրիստոնեական եկեղեցիները որպես ալբանական ներկայացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր