00:00:00

«Իրազեկվածություն կրթության միջոցով» երիտասարդական սիմպոզիում կանցկացվի Հունաստանում. Ովքեր կարող են դիմել

11:37, 04 փետրվար 2022

Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության երկխոսության և զարգացման համաշխարհային օրվա կապակցությամբ 2022 թ. ապրիլի 6-10-ը Հունաստանում կանցկացվի Համաշխարհային մշակութային ժառանգության ամենամյա երիտասարդական սիմպոզիում՝ «Իրազեկվածություն կրթության միջոցով» խորագրի ներքո։ ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ միջոցառմանը կարող են մասնակցել դպրոցների, համալսարանների և կրթական կամ մշակութային հաստատությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ինչպես նաև 12 տարեկանից բարձր աշակերտներ: Անչափահասների մասնակցությունը հնարավոր է միայն մեծահասակի ուղեկցությամբ: Միջոցառման ավարտին մասնակիցներին կտրվի վկայական։ Մասնակցության մասին մանրամասները հասանելի են միջոցառման կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր