00:00:00

Օմիկրոնի առաջին 8 ախտանիշները

23:08, 03 փետրվար 2022

Կորոնավիրուսի oմիկրոն շտամով վարակման առաջին 8 ախտանշանները կարող են հայտնվել վարակված անձի հետ շփումից հետո առաջին 2 օրվա ընթացքում։ Այս մասին, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Աֆրիկայի բժիշկների ստացած տվյալները, գրում է Express թերթը։ Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ամենավաղ ախտանշաններն են.
կոկորդի ցավ,
մեջքի ցավ, քթի փակվածություն, գլխացավ, հոգնածություն, փռշտալ, գիշերային քրտնարտադրություն մարմնի ցավեր: Հարավաֆրիկյան Discovery Health ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Ռայան Ռոաչի խոսքով՝ օմիկրոնով վարակման առաջին ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս առաջին երեք օրվա ընթացքում։ Սակայն որոշ դեպքերում այդ ախտանիշները կարող են հայտնվել վարակվելուց 14 օր անց: Եթե ​​այս ախտանիշները հայտնաբերվեն, խորհուրդ է տրվում 10 օր ինքնամեկուսացվել եւ վարակի ախտորոշման թեստ հանձնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր