Դատավորների միության 93 դատավորներ ստորագրահավաք են իրականացրել ու դիմել են միության արտահերթ ժողով անցկացնելու համար։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանին ուղղված նամակը.
Մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով, որոշակի հանրային հնչեղություն ունեցող գործերով կայացված որոշումների կապակցությամբ դատավորներին թիրախավորելու ձևավորված գործելաոճով, ինչի դրսևորում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման պահից մինչ այս պահը փաստացի չկիրառված հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մաս) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, իրական վտանգ զգալով դատական իշխանության և դատավորների անկախության համար, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով՝ միջնորդում ենք հրատապ կազմակերպել դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, նշանակել ժողովի օրը և օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.
դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը,
դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը:
Զեկուցողների վերաբերյալ տեղեկատվությունը, ներկայացվող հարցերի վերաբերյալ որոշման նախագիծը կներկայացվեն լրացուցիչ:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ՝
Անի Դանիելյան
Վահե Ջիվանյան
Աշոտ Ջավախյան
Կարապետ Բադալյան
Էմին Աբգարյան
Նելլի Հարությունյան
Լիլիթ Սաղոյան
Լիանա Հարությունյան
Սերինե Խաչատրյան
Սարգիս Արմենակյան
Վահագն Թորոսյան
Վարազդատ Միքայելյան
Դավիթ Սարգսյան
Անդրանիկ Մնացականյան
Արման Հովհաննիսյան
Զարուհի Նախշքարյան
Գրիգորի Վարդանյան
Դավիթ Հարությունյան
Ալեքսանդր Ազարյան
Դավիթ Բալայան
Արշակ Վարդանյան
Մխիթար Պապոյան
Աղասի Դարբինյան
Արթուր Ստեփանյան
Սերոբ Մանուկյան
Արման Թովմասյան
Արսեն Նիկողոսյան
Վահե Միսակյան
Հարություն Մանուկյան
Մհեր Պետրոսյան
Ռուստամ Մախմուդյան
Ռուզաննա Ազրոյան
Լիլիթ Սարգսյան
Վարդան Գրիգորյան
Էդուարդ Ամալյան
Արման Օհանյան
Ռաֆիկ Խանդանյան
Գոռ Շահբազյան
Լիլիթ Կատվալյան
Աննա Մաթևոսյան
Ջոն Հայրապետյան
Գնել Գասպարյան
Գեղամ Մարգարյան
Սուսաննա Գզոգյան
Արմենուհի Բադիրյան
Հովհաննես Ղազարյան
Հովհաննես Ավագյան
Մարինա Տաշչյան
Արթուր Մարգարյան
Լիանա Ներսիսյան
Սարգիս Երիցյան
Նանա Դալլաքյան
Սուրեն Անտոնյան
Դանիել Դանիելյան
Գևորգ Սոսյան
Արթուր Ավագյան
Արտուշ Գաբրիելյան
Արգիշտի Ղազարյան
Կարեն Մարդանյան
Աննա Փիլոսյան
Սիմա Իսկանդարյան
Նարինե Հովակիմյան
Գոռ Մինասյան
Դանիել Մխեյան
Սերգեյ Մարաբյան
Ռոբերտ Պապոյան
Մարինե Մելքոնյան
Աննա Դանիբեկյան
Վաչե Մարգարյան
Արամ Մկրտչյան
Լիզա Գրիգորյան
Սյուզաննա Ուլիխանյան
Սամվել Թադևոսյան
Նաիրա Գրիգորյան
Արմեն Ներսիսյան
Կարեն Զարիկյան
Գրիգոր Առաքելյան
Ալեքսանդրա Հարությունյան
Ելենա Առաքելյան
Մերի Համբարձումյան
Լուսինե Սեփխանյան
Աշոտ Հովհաննիսյան
Ազատ Դունամալյան
Գոռ Հարությունյան
Դիանա Ղուկեյան
Կարեն Մաթևոսյան
Հովհաննսես Մելքոնյան
Մուրադ Հովակիմյան
Նապոլեոն Օհանյան
Ռոմեն Ահարոնյան
Վարդուհի Հովնանյան
Քրիստինե Մկոյան
Կարինե Բաղդասարյան
Առդիր՝ միջնորդությանը միանալու վերաբերյալ դատավորների ստորագրությունները՝ էլեկտրոնային կրիչով, ինչպես նաև արտատպված տարբերակով՝ « » թերթից։